շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
«Շիրակ ավիա» ավիաընկերությունը կսկսի թռիչքներ Երևան-Տյումեն ուղղությամբ

«Շիրակ ավիա» ավիաընկերությունը կսկսի թռիչքներ Երևան-Տյումեն ուղղությամբ

Հայկական ՛՛Շիրակ Ավիա՛՛ ավիաընկերությունը մարտի 31-ից թռիչքներ կիրականացնի Տյումենի և Երևանի միջև, չվերթները կիրականացվեն ուրբաթ օրերին: Այս մասին տեղեկատվությունը տեղադրված է Տյումենի Ռոշչինո օդանավակայանի կայքում:

Օդանավակայանի չվացուցակում նշված է, որ թռիչքները կիրականացվեն 2024 թվականի մարտի 31-ից հոկտեմբերի 26-ը: Չվերթը Տյումենից մեկնում է 15:10-ին (Երևանի ժամանակով 13:10-ին), Երևանից՝ 9:30-ին (Երևանի ժամանակով 8:30-ին), ճանապարհորդության ժամանակը կկազմի 3 ժամ 40 րոպե: Ավիաընկերության կայքի տվյալներով՝ տոմսի արժեքը մեկ ուղղությամբ կազմում է 11 հազար ռուբլի:

Ռոշչինո օդանավակայանից Տյումենի և Երևանի միջև թռիչքներ է իրականացնում նաև Utair ավիաընկերությունը, չվերթներն իրականացվում են ամեն կիրակի, ավիատոմսի արժեքը, ըստ ավիաընկերության կայքի, սկսվում է 9 հազար ռուբլուց:

՛՛Շիրակ Ավիա՛՛ ավիաընկերությունը հիմնվել է Երևանի Զվարթնոց միջազգային օդանավակայանում: Գրանցվել է 2019 թվականին:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: