երկուշաբթի, հունիս 3
3 / 6 / 2024
Ավելի լավ է մի քիչ երկար ժամկետ ասել, քան ասել և չանել. Ավինյան

Ավելի լավ է մի քիչ երկար ժամկետ ասել, քան ասել և չանել. Ավինյան

Նորք Մարաշ վարչական շրջանը Սարալանջին կապող այլընտրանքային ճանապարհի շինարարական մրցույթի բացումը նախատեսվում է մայիսի 2-ին: Այս մասին Քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ զեկուցեց Շինարարության և բարեկարգման վարչության Ժ/Պ Խորեն Գրիգորյանը:

Փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը հետաքրքրվեց, թե ինչու է ձգձգվել մրցույթի հայտարարման ժամկետը:

«Սա միջին նորոգում չէ, այլ հիմնանորոգման աշխատանքներ են, ճանապարհի ամբողջական նախագծում պետք է իրականացվեր, այդ պատճառով ձգվեց: Ինչ վերաբերում է շինարարույթյան ժամկետին, ապա հողային աշխատանքները 1,5 ամիս կտևեն, խոսքը մոտավորապես 1,5 կմ ճանապարհի մասին է: Որոշակի հատված ունենք, որը հիմնականում լանջի վրա է, խնդրահարույց հարց այդ հատվածում ենք ունենալու»,-նշեց Գրիգորյանը:

Ավինյանը հորդորեց ժամկետների մասով լինել ուշադիր և զգուշավոր. «Ավելի լավ է մի քիչ երկար ժամկետ ասել, քան ասել և չանել»:

  • Կիսվել: