ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ավելի հեշտ է թվարկել անվնաս մնացած հաստատությունները, քան վնասվածները. Լիբանանում ՀՀ դեսպանը՝ պայթյունից հետո ստեղծված իրավիճակի մասին

Ավելի հեշտ է թվարկել անվնաս մնացած հաստատությունները, քան վնասվածները. Լիբանանում ՀՀ դեսպանը՝ պայթյունից հետո ստեղծված իրավիճակի մասին

Բեյրութում տեղի ունեցած պայթյունից հետո ստեղծված իրավիճակը «Լուրեր»-ի հետ զրույցում մեկնաբանել է Լիբանանում ՀՀ դեսպան Վահագն Աթաբեկյանը:

Նա նախ եւ առաջ երաշտիքի խոսքեր է ասել աշխարհասփյուռ այն բոլոր անհատներին, որոնք գործնականում պայթյունին հաջորդոծ առաջին իսկ պահերից կապվել են Բեյրությում ՀՀ դեսպանություն՝ իրենց աջակցության ջերմ բարեմաղթանքները հայտնելու։

՛՛Այս պահին Լիբանանում ստեղծվել է պետական ճգնաժամային խումբ, որի հետ մենք գտնվում ենք մշտական կապի մեջ, եւ ըստ այդ խմբի կողմից կազմվելիք գնահատականի եւ կարիքների ցանկի՝ քննության կառնվի Հայաստանի կողմից Լիբանանին հնարավոր աջակցության շրջանակը։

Զուգահեռաբար կապ է պահպանվում լիբանանահայ համայնքի հարանվանական, քաղաքական եւ հասարակական կառույցների ղեկավարնարների հետ՝ համայնքի կարիքները գնահատելու նպատակով։

Բուն համայնքի կրած վնասների առումով, հայահոծ շրջաններում, ինչպես ողջ Բեյրութում, ավերածությունները լայնածավալ են. զանգվածաբար վնասվել են բնակելի շենքեր, եկեղեցիներ, հաստատություններ. գործնականում պայթյունի վայրի շրջակա շատ մեծ շառավղով անվնաս ապակի չի մնացել։

Ցավոք, թերեւս ավելի հեշտ է թվարկել անվնաս մնացած հաստատությունները, քան վնասվածները։ Ինչպես ասացի, դեսպանությունը ստացել է զորակցության բազմաթիվ գրություններ էլեկտրոնային փոստով, շարունակ զանգեր ենք ստանում դեսպանության շուրջօրյա թեժ գծին։

Դեսպանությունն աշխատում է արտակարգ ռեժիմով, անձնակազմը շուրջօրյա կապի մեջ է ինչպես լիբանանյան պատկան մարմինների, այնպես էլ հայ համայնքի հետ՛՛,-նշել է դեսպանը։

  • Կիսվել: