երկուշաբթի, հունիս 23
23 / 6 / 2025
Ավարտվել է Արծվանիստի ներհամայնքային գլխավոր ճանապարհի 3,3 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգումը

Ավարտվել է Արծվանիստի ներհամայնքային գլխավոր ճանապարհի 3,3 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգումը

Ավարտվել է Գեղարքունիքի մարզի Արծվանիստ բնակավայրի ներհամայնքային գլխավոր ճանապարհի 3,3 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգումը, տեղեկացնում են «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ից։ Ճանապարհը հիմնանորոգվել է պետականի միջոցներով։ Շինաշխատանքները կատարել է «Շանթ-Սեյրան» ՍՊԸ-ն։

Հիմնանորոգվել են նաև Արծվանիստ համայնքի հարավարևելյան ծայրամասում գտնվող Վանեվան պատմաճարտարապետական համալիր (10-րդ դար) և գյուղի գերեզմանոց տանող ճանապարհները:

Արծվանիստի ներհամայնքային ճանապարհները հիմնանորոգման չէին ենթարկվել վերջին 30 տարիների ընթացքում։ Ներհամայնքային ճանապարհի բարեկարգումը կարևոր ձեռքբերում է ոչ միայն բնակավայրի բնակչության համար, այլև մարզի զբոսաշրջային երթուղու ընդլայման տեսանկյունից:

 

  • Կիսվել: