Ավանեսյանը դեղատնային գործունեություն իրականացնողներին հրավիրում է քննարկման
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը դեղատնային գործունեություն իրականացնողներին հրավիրում է Zoom հարթակի միջոցով մասնակցելու քննարկման, որի ընթացքում անդրադարձ կարվի առողջության ապահովագրության շրջանակում ընթացիկ հարցերին: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է նախարարը:
՛՛Ապահովագրության վերաբերյալ ձեզ հուզող հարցերով` սպասում եմ վաղը` հունվարի 20 -ին ,ժամը` 15:00-ին:
Խնդրում եմ նախապես գրանցվել հետևյալ հղումով:


