շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Ավանեսյանն անդրադարձել է ԵԱՏՄ շուկայում դեղերի արտադրությանը և գրանցմանը վերաբերող խնդիրներին

Ավանեսյանն անդրադարձել է ԵԱՏՄ շուկայում դեղերի արտադրությանը և գրանցմանը վերաբերող խնդիրներին

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպել է դեղ արտադրող և ներմուծող ընկերությունների ղեկավարների հետ` քննարկելու դեղագործական արտադրանքի մատակարարման, դեղերի գրանցման ընթացակարգերին, ինչպես նաև կենսական նշանակության դեղերի ապահովվածությանը վերաբերող հարցեր։

Անդրադարձ է եղել ԵԱՏՄ շուկայում դեղերի արտադրությանը և գրանցմանը վերաբերող խնդիրներին։ Ներկայիս աշխարհաքաղաքական բարդ իրավիճակով պայմանավորված, դեղերի Հայաստան ներմուծման հնարավոր խոչընդոտները կանխելու համար, քննարկվել են մի շարք տարբերակներ։

 

  • Կիսվել: