ուրբաթ, օգոստոս 28
28 / 8 / 2026
Ավանդների փոխհատուցման ծրագիրը շարունակվում է. այս տարվա համար հատկացվել է 1.1 մլրդ դրամ (տեսանյութ)

Ավանդների փոխհատուցման ծրագիրը շարունակվում է. այս տարվա համար հատկացվել է 1.1 մլրդ դրամ (տեսանյութ)

Կառավարությունը 2022-ին 1.8 մլրդ դրամ էր հատկացրել ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993-ի հունիսի 10-ը ներդրված ավանդների փոխհատուցման ծրագրին: Այս տարվա բյուջեն 1.1 միլիարդ դրամ է, որը կարող է ընդլայնվել՝ կախված դիմումների քանակից:

Այժմ հերթը մինչև 1940 թվականի հունիսի 30-ը ծնված քաղաքացիներինն է, նաև սոցիալական որոշ խմբերում ընդգրկված ավանդատերերինը. վերջիններս փոխհատուցումը կարող են ստանալ արտահերթ:

Մանրամասները՝ կառավարության տեսանյութում.

  • Կիսվել: