շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
«Աստղիկ» ԲԿ-ի հայտարարությունը՝ կապված պատվաստման կեղծ տեղեկանքներին առնչվող լուրի հետ

«Աստղիկ» ԲԿ-ի հայտարարությունը՝ կապված պատվաստման կեղծ տեղեկանքներին առնչվող լուրի հետ

Աստղիկ ԲԿ-ն հայտարարություն է տարածել՝ կապված մամուլում շրջանառվող լուրերի հետ այն մասին, իբրև թե իրենց մոտ պատվաստման մի շարք կեղծ տեղականքներ են տրամադրվել քաղաքացիներին:

«Ի պատասխան լրատվամիջոցներում տեղ գտած նյութի՝ այն մասին, որ Աստղիկ ԲԿ-ում քաղաքացիների պատվաստման մի շարք կեղծ տեղականքներ են տրամադրվել արտերկրում գտնվող անձանց, հայտնում ենք, որ տեղեկությունն իրականությանը չի համապատաախանում։
Armed համակարգում միայն մեկ քաղաքացու պատվաստման երկրորդ դեղաչափի ստացման օրը համընկել է նրա՝ արտերկրում գտնված ժամանկահատվածի հետ, քանի որ վերջինս դիմել է Աստղիկ բկ-ի թերապևտին և խնդրել ստանալ իր երկրորդ դեղաչափը նախատեսվածից մի քանի օր շուտ՝ երկրից բացակայելու պատճառով։

Պատվաստումը իրականացվել է 21.07-ին, բայց քանի որ ծրագիրը թույլ չի տալիս գրանցել պատվաստումն ավելի վաղ, քան սահմանված օրն է, գրանցումը Armed համակարգում կատարվել է 03.08-ին, ինչն էլ համընկել է քաղաքացու արտերկրում գտնվելու ժամանակահատվածի հետ։

Քաղաքացու պատվաստումն արվել է օրենքով սահմանված կարգով, առկա են բոլոր համապատասխան փաստաթղթերը։

Աստղիկ բկ-ում իրականացվել է ավելի քան 7000 պատվաստում՝ բոլորը օրենքով սահմանված կարգով։ Մեզ համար կարևոր է մեր պացիենտների առողջությունը և առողջապահական նորմերի պահպանումը մեր երկրում։

Հորդորում ենք լրատվամիջոցներին պահպանել լրագրողական էթիկան և որևէ նման նյութ հրապարակելուց առաջ ճշտել իրողությունն ու կեղծ տեղեկատվություն չմատակարարել հանրությանը»,-ասված է հայտարարության մեջ։

Ավելի վաղ հայտնել էինք, որ SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն տեղեկություններ են փոխանցվել, որ Երևան քաղաքում գործող «Նատալի ֆարմ» և «Աստղիկ» բժշկական կենտրոնի բժշկական հաստատության բուժաշխատողների կողմից այս տարվա մայիսից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում կազմվել են փաստացի արտերկրում գտնվող անձանց «COVID-19» հիվանդության դեմ պատվաստված լինելու վերաբերյալ կեղծ փաստաթղթեր և այդ տվյալները մուտքագրել են ՀՀ ԱՆ «Արմեդ» էլեկտրոնային առողջապահության միասնական տեղեկատվական համակարգ՝ դրանով հաստատելով վերջիններիս պատվաստված լինելու փաստը:

  • Կիսվել: