շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Աշտարակի քրեական հետախույզներն ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել

Աշտարակի քրեական հետախույզներն ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել

Հերթական հակաթմրամոլային միջոցառումը Աշտարակի քրեական հետախույզներն անցկացրին մայիսի 31-ին: Երեկոյան ժամը 21.30-ի սահմաններում նրանք Ուշի գյուղում էին. իրացնում էին թմրամիջոց պահելու և օգտագործելու վերաբերյալ օպերատիվ տեղեկությունը: Քրեական հետախույզները բերման ենթարկեցին գյուղի 46-ամյա բնակչի, որի խուզարկությամբ հայտնաբերվեց մարիխուանայի նմանվող զանգված: Նա հայտնեց, որ թմրամիջոցն իրենն է. կանեփը հավաքել էր իրենց գյուղի դաշտում վայրաճ թփերից:

Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության, հանգամանքները պարզվում են:

  • Կիսվել: