շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Աշտարակի ոստիկանները ավտոմեքենայի գողության դեպքը բացահայտեցին մեկ շաբաթ անց

Աշտարակի ոստիկանները ավտոմեքենայի գողության դեպքը բացահայտեցին մեկ շաբաթ անց

Սեպտեմբերի 29-ի առավոտյան 1-02 զանգած քաղաքացին հայտնում էր, որ Աշտարակի Արարատյան փողոցում կայանված իր մեքենան գողացել են:

Ոստիկանությունից հայտնում են, որ հաղորդումը փոխանցվեց ոստիկանության Աշտարակի բաժին, որտեղից դեպքի վայր մեկնեց օպերատիվ-քննչական խումբը: Արագածոտնի մարզի քննչական վարչությունում նախաձեռնվեց քրեական վարույթ: Աշտարակի քրեական հետախույզները ձեռնարկեցին օպերատիվ միջոցառումներ` համագործակցելով համայնքային ոստիկանների հետ:

Տարաբնույթ գործողություններն արդյունք տվեցին մոտ մեկ շաբաթ անց. հոկտեմբերի 5-ին ստացվեց տեղեկություն, թե ով կարող էր կատարած լինել ավտոգողությունը: Աշտարակի ոստիկանները մեկնեցին Արմավիրի մարզ և Հացիկ գյուղ տանող ճանապարհին ձերբակալեցին ու, գողացված մեքենայով հանդերձ, բաժին տեղափոխեցին Հացիկ գյուղի բնակիչ, 35-ամյա մի տղամարդու:

Տղամարդը ներկայացվել է նախաքննություն իրականացնող մարմին: Գողացված մեքենան տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք: Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են:

  • Կիսվել: