կիրակի, մայիս 26
26 / 5 / 2024
Աշտարակ քաղաքում անասնագոմի տանիքում այրվել է պահեստավորած անասնակեր

Աշտարակ քաղաքում անասնագոմի տանիքում այրվել է պահեստավորած անասնակեր

Հունվարի 2-ին, ժամը 15:53-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ քաղաքի 13-րդ շենքի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Խորենացի փողոցի տներից մեկին կից անասնագոմի տանիքում այրվում է պահեստավորած անասնակեր։

Հրդեհը մեկուսացվել է ժաը 16։50-ին, մարվել՝ 17։05-ին։ Այրվել է մոտ 400 հակ անասնակեր։

  • Կիսվել: