հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Աշոտ Փաշինյանի հայտարարությունից հետո Ալեն Սիմոնյանը ջնջել է գրառումը

Աշոտ Փաշինյանի հայտարարությունից հետո Ալեն Սիմոնյանը ջնջել է գրառումը

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը ջնջել է երեկ՝ ապրիլի 3-ին, իր արած ֆեյսբուքյան գրառումն այն մասին, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդին ենթարկվել է հարձակման։

«Երեկ նաև հարձակում է տեղի ունենում ՀՀ վարչապետի տղայի նկատմամբ»,- նշել էր նա:

Սիմոնյանը գրառումը ջնջել է Աշոտ Փաշինյանի տարածած հայտարարությունից հետո, որում նա, փաստացի, հերքել է Սիմոնյանի գրառումը։

«Ցավոք, ստիպված եմ ինքս հերքել իմ մասին պտտվող ստահոդ տեղեկությունը: Ինչ վերաբերում է «տեղեկության» տարածմանը, կարծում եմ, ամենազարմանալին այն է, թե ով ում է ցիտում: Իսկ թե ինչու, ինձ նույնիսկ հետաքրքիր էլ չէ: Լավագույն մաղթանքներս բոլորին»,- նշել է Աշոտ Փաշինյանը:

Նշենք, որ ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանն էլ է ֆեյսբուքյան իր էջից ջնջել նույնաբովանդակ գրառումը։ 

  • Կիսվել: