հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն զգուշացնում է ՀՀ-ում հանգրվանած արցախցիների

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն զգուշացնում է ՀՀ-ում հանգրվանած արցախցիների

Վերջին օրերին աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ահազանգեր է ստանում այն մասին, որ նախարարության անունից հանդես եկող քաղաքացիների խումբ այցելում է Արցախից Հայաստանում ժամանակավոր կացարաններում հանգրվանած քաղաքացիներին, ինչպես նաև՝ այն մարդկանց, ովքեր հյուրընկալել են արցախցի մեր հայրենակիցներին:

Նախարարության անունից հանդես եկող մարդիկ պահանջում և լուսանկարում են Արցախի քաղաքացիների անձնագրերը: Բացի այդ, նախարարության անունը շահարկող խարդախները կացարանով ապահովման կամ տրանսպորտային հարցերը լուծելու համար արցախցի մեր հայրենակիցներից գումար են պահանջում:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը զգուշացնում է.

  • Խնդրում ենք՝ զգոն եղեք:
  • Որևէ մեկին ԹՈՒՅԼ ՉՏԱՔ նկարել Ձեր անձը հաստատող փաստաթղթերը:
  • Պետական կառույցների անունից հանդես եկող յուրաքանչյուր քաղաքացուց
  • ՊԱՀԱՆՋԵՔ դրա մասին հավաստող վկայական ներկայացնել:
  • Յուրաքանչյուր նման դեպքի մասին ահազանգեք Ոստիկանություն՝ 1-02, Ռազմական դրության թեժ գիծ՝ 117, անհնարինության դեպքում՝ դիմեք ձեզ հյուրընկալած տեղացիներին:
  • Եվ հիշեք՝ պատերազմի հետևանքով առաջացած սոցիալական խնդիրների լուծման համար զանգահարեք 117, մի վճարեք ձեզ աջակցություն խոստացող որևէ անհատի:

  • Կիսվել: