Աշխարհը կորցրեց մեծ մարդասերներից մեկին. «Ավրորա» նախաձեռնության հայտարարությունը Վարդան Գրեգորյանի մահվան կապակցությամբ
«Ավրորան» սգում է Վարդան Գրեգորյանի մահվան կապակցությամբ եւ աղոթք ու զորակցություն հղում նրա ընտանիքին եւ բոլոր նրանց, ովքեր օգտվել են նրա նշանավոր աշխատանքից եւ իմաստնությունից: Նրա ժառանգությունն ապրում է եւ շարունակելու է ապրել հավերժության մեջ»:
«Աշխարհը կորցրեց իր առաջատար մարդասերներից մեկին, Միացյալ Նահանգները կորցրեց մեծ ամերիկացու, իսկ հայ համայնքը կորցրեց մի հզոր անձնավորության, որը ոգեշնչում էր մեզ բոլորիս: Անձնական առումով, ես կորցրել եմ մի ընկերոջ, մի ուսուցչի, որն առաջնորդում էր իմ ուղին ու միտքն անհամար առումներով,- ասել է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության եւ «Ավրորա» մրցանակի համահիմնադիր Նուբար Աֆեյանը: -Մենք սգում ենք նրա կորուստը, սակայն միեւնույն ժամանակ փառաբանում ենք նրա կյանքը՝ լեցուն ամենաարտասովոր նվաճումներով: Վարդանը հույսի փարոս էր, որն այնքա՜ն մարդու կյանք փոխեց դեպի լավը»:
«Վարդան Գրեգորյանի առաքելությունն էր հասնել խաղաղության ու բարգավաճման, ձայն հաղորդել ձայնազուրկներին եւ զորացնել անզորներին: Նա ներքին ահռելի ուժի, կարեկցանքի եւ իմաստնության տեր մարդ էր: Բոլորս խիստ կարոտելու ենք նրան», - ասել է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության եւ «Ավրորա» մրցանակի համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը: