հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Ասֆալտապատում են Ծիծեռնակաբերդի այգու ճեմուղիները՝ բարբարոսաբար ջարդուփշուր անելով սալիկները

Ասֆալտապատում են Ծիծեռնակաբերդի այգու ճեմուղիները՝ բարբարոսաբար ջարդուփշուր անելով սալիկները

Այսօրվա իշխանությունների համար քաղաքը շենք ու փողոց է, մեծ շինհրապարակ։ Այս մասին գրում է «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը․

«Նախընտարական մոլուցքի մեջ ասֆալտապատում են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր տանող այգու ճեմուղիները` բարբարոսաբար ջարդուփշուր անելով քաղաքային ճեմուղու ամուր սալիկները, ճեմուղին վերածելով մեքենաների ճանապարհի։

Ամենակարևորը` ճեմուղին հետիոտնի համար նախատեսված ճանապարհ է, որն, ի սկզբանե սարքված է այն նպատակով, որ մարդիկ բարձունքով քայլելով հասնեն հուշահամալիր:

Արժանապատվությունը ուրացող իշխանությունը դետալ առ դետալ փորձում է քանդել մեր պատմությունը:

Հուշահամալիրի ճեմուղին նրանց համար ընդամենը ճանապարհ է, ասֆալտապատումն էլ` ենթադրյալ քվե:

Մենք թույլ չենք տալու վերացնել պատմությունն ու քաղաքային արժեքները` հանուն էժան փիառի:

Առավոտից մեր թիմակիցներն այնտեղ են՝ կանխելու վանդալիզմը»:

իւհհհ

ֆռտհըռֆտգըհ

  • Կիսվել: