կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Արծրունը հոր երազում ասել է՝ վերադառնալու է․․․ ․ 44-օրյայի հերոսի զոհվելուց հետո, տան լռությունը «խախտում» է փոքրիկ Արծրունի ճիչը (Տեսանյութ)

Արծրունը հոր երազում ասել է՝ վերադառնալու է․․․ ․ 44-օրյայի հերոսի զոհվելուց հետո, տան լռությունը «խախտում» է փոքրիկ Արծրունի ճիչը (Տեսանյութ)

Արծրունը մի քանի անգամ հոր երազին եկել ու ասել է՝ շուտով վերադառնալու է․․․ Երազներից որոշ ժամանակ անց, Հակոբյանների ընտանիքում կրկին Արծրուն են կանչում․ 44-օրյա պատերազմի հերոսի Արծրուն անունով եղբայրն է լույս աշխարհ եկել։

«Փոքրիկին գրկելը․․․, նույն ապրումները, որոնք Արծունիս գրկելիս եմ ունեցել, նմանությունը․․․, ոնց որ իրեն նորից վերածնած լինեմ», - ասում է Արծրունի մայրը։

Հայրն էլ ավելացնում է․ «Արծրունին, որ բերեցինք տուն, չեք պատկերացնի՝ անբացատրելի զգացողություն էր, կողքից հեռու չեմ գնում։ Գրկում եմ, պաչում եմ, կարտս ստանում եմ էս երեխուց»։

Փոքրիկ Արծրունին ծնողները լույս աշխարհ են բերել ավագ զավակների հետ քննարկումից, նրանց կարծիքը լսելուց հետո։ Հակոբյանների ավագ որդին 24 տարեկան է, դուստրը՝ 17։

«Հարցրեցինք՝ մենք տարիքով մեծ ենք, պատրա՞ստ եք ձեր ապագա քրոջ կամ եղբոր կյանքում մեզ փոխարինել, դե կյանքում շատ բաներ են լինում․․․»։

Տղան պատասխանել է․ «Մեկին արդեն կորցրել ենք, երկրորդին, քանի շչում ենք, կպահենք, կհասցնենք իր նպատակին»։

Ավագ Արծրունը պատերազմի առաջին օրերից ռազմի ճակատում է եղել։ Հայրը հիշում է նրա հետ հեռախոսային վերջին խոսակցությունը։ Ասել է, որ մորը, քրոջը, տատին լավ նայի, որ ինքը շրջափակման մեջ է և հնարավոր է՝ վերջին զանգն է։ «Ասեց՝ իրեն որ հատվածում փնտրենք, ասեց ես գերի ընկնող տղա չեմ»։

Ասել է ու անջատել, և դա եղել է Արծրունի վերջին խոսակցությունը։

Մանրամասները՝ ՊՆ-ի տեսանյութում։

  • Կիսվել: