շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Արթիկում հեղեղատարները մաքրվել են նախկին քարհանքի թափոններից

Արթիկում հեղեղատարները մաքրվել են նախկին քարհանքի թափոններից

Արթիկում հեղեղատարները մաքրվել են նախկին քարհանքի թափոններից։ Այս մասին հայտնում են ՀՀ Շրջակա միջավայրի նախարարությունից։

Մեկ տարի առաջ համայնքը ՄԱԿ-ի «Հարմարվողականության հիմնադրամ»-ի ֆինանսավորմամբ «Արթիկ քաղաքի փակված քարհանքի թափոնների և ջրհեղեղների կառավարում» պիլոտային դրամաշնորհային ծրագրով թափոնների մաքրման ու հեղեղատարներում պատնեշների կառուցման աշխատանքեր սկսեց: Ծրագիրը Արթիկում միաժամանակ բանապահպանական մի քանի խնդիր է լուծում:

Ծրագիրն իրականացվում է Շրջակա միջավայրի նախարարության Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակի կողմից։

 

  • Կիսվել: