ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024

Արտաշատում ճակատ-ճակատի բախվել են Volkswagen-ն ու «06»-ը, բժիշկները պայքարում են ոստիկանության 4 վիրավոր ծառայողների կյանքի համար

Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 12։15-ի սահմաններում Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23-ի փողոցում ճակատ-ճակատի բախվել են Volkswagen Vento և «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենաները, տեղեկացնում է shamshyan.com–ը։ 

Վթարի հետևանքով 4 հոգի, որոնցից 2-ը՝ ծայրահեղ ծանր ախտորոշմամբ, տեղափոխվել են «Արտաշատ» բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, ոստիկաններն ու օպերատիվորեն ժամանած Արտաշատի հիվանդանոցի բժիշկները։

Դեպքի վայրում հավաքված քաղաքացիներն ասում էին, որ բոլոր վիրավորները եղել են ոստիկանության համազգեստով։ Կայքի տեղեկություններով՝ նրանք ծառայում են ՀՀ ոստիկանության Ոստիկանության Զորքերի 1033 զորամասում։ 

  • Կիսվել: