Արտաշատում՝ բնակելի տան տանիքում, հայտնաբերվել է 27-ամյա երիտասարդի կախված դի
Այսօր՝ մայիսի 2-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Այս մասին հայտնում է shamshyan.com –ը։
Ժամը 16:30-ի սահմաններում ոստիկանության Արտաշատի բաժին ահազանգ է ստացվել, որ Արտաշատ քաղաքի Մյասնիկյան փողոցի տներից մեկի տանիքում դի կա կախված:
Ոստիկանները նշված տան տանիքում հայտնաբերել են Արարատի մարզի բնակիչ, 27-ամյա Գևորգ Մ.-ի դին՝ կախված վիճակում:
Այն իջեցնելու համար դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արտաշատի թիվ 23 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները դին իջեցրել են պատգարակով և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:
Փաստի առթիվ քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում