շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Արտաշատի խճուղին էստակադայով կկապվի Հյուսիս-Հարավ մայրուղուն

Արտաշատի խճուղին էստակադայով կկապվի Հյուսիս-Հարավ մայրուղուն

«Արտաշատի խճուղին կկապվի Հյուսիս-Հարավ մայրուղուն. կառուցվում է էստակադա». այս մասին հայտարարել է քաղաքապետարանի շինարարության և բարեկարգման վարչության պետ Խորեն Գրիգորյանը։

Նա նշել է, թե այսպիսով լուծվում է նաև խաչմերուկային խնդիրը. «Կլուծվի վթարավտանգ տարածքի խնդիրը։ Սև կետը կվերացվի»։

Փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը ևս նշել է, որ էստակադայի կառուցմամբ կլուծվի խնդիրը. «Անխափան, համարյա առանց կանգնելու ճանապարհը կշարունակվի մինչև Հյուսիս-Հարավ մայրուղի»։

  • Կիսվել: