երկուշաբթի, մայիս 12
12 / 5 / 2025
Արտաշատի ԲԿ-ին պետության կողմից կտրամադրվեն ֆինանսական միջոցներ. Ավանեսյան

Արտաշատի ԲԿ-ին պետության կողմից կտրամադրվեն ֆինանսական միջոցներ. Ավանեսյան

Կառավարության որոշմամբ Արտաշատի ԲԿ-ին պետության կողմից կտրամադրվեն ֆինանսական միջոցներ, որոնք կուղղվեն աշխատողների նկատմամբ պարտավորությունների կատարմանը: Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

«Բժշկական այս կենտրոնի ֆինանսական առողջացման ծրագիրը գտնվում է մեր անմիջական վերահսկողության տակ»,- նշել է նա։

Ավելի վաղ հայտնել էինք, որ «Արտաշատ» ԲԿ-ում լարված իրավիճակ է, ամբողջ անձնակազմը պահանջում է մի քանի ամսվա չվճարված աշխատավարձերը:

 

 

 

  • Կիսվել: