երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Արտակարգ դրության հայտարարումից ի վեր Հայաստան է վերադարձել շուրջ 23 հազար ՀՀ քաղաքացի

Արտակարգ դրության հայտարարումից ի վեր Հայաստան է վերադարձել շուրջ 23 հազար ՀՀ քաղաքացի

Արտակարգ դրության հայտարարումից ի վեր մայիսի 6-ի դրությամբ շուրջ 23 հազար ՀՀ քաղաքացի է վերադարձել Հայաստան: Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ներկայացնելով «100 փաստ նոր Հայաստանի մասին»:

«Հայաստանում արտակարգ դրության հայտարարումից ի վեր մայիսի 6-ի դրությամբ շուրջ 23 հազար ՀՀ քաղաքացի է վերադարձել Հայաստան այն պայմաններում, երբ դադարել էին օդային բազմաթիվ փոխադրումներ, բազմաթիվ ընկերություններ դադարեցրել էին իրենց աշխատանքը»,- ասաց Փաշինյանը։

 

ՀՀ վարչապետը հայտնեց, որ առաջիկայում ևս պլանավորված են չվերթներ և քաղաքացիների վերադարձի գործընթացը շարունակվելու է։ Փաշինյանը շնորհակալություն հայտնեց Սփյուռքի անհատներին ու կազմակերպություններին, որոնք աջակցում են կառավարությանը այս գործընթացը կազմակերպելու հարցում:

  • Կիսվել: