շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Արտակարգ դեպք ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի մոտ․  հաջողվել է կանխել կնոջ ինքնավնասումը, որի ամուսնուն բերել էին ոստիկանություն

Արտակարգ դեպք ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի մոտ․ հաջողվել է կանխել կնոջ ինքնավնասումը, որի ամուսնուն բերել էին ոստիկանություն

Այսօր՝ հունվարի 24-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում՝ Ահարոնյան փողոցում, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի վարչական շենքի մոտ։ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները հանցագործություն կատարելու կասկածանքով՝ Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին են տեղափոխել Երևանի մի բնակչի։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ ոստիկանները բաժնում պարզում էին դեպքի հանգամանքները, Քանաքեռ-Զեյթունի ոստիկանություն է այցելում բաժին բերված տղամարդու կինը և սպառնում՝ «Եթե ամուսնուս չթողնեք, իմ կյանքին վերջ եմ տալու»։

Օպերատիվորեն ժամանում են ՀՀ ՆԳՆ Փրկարար Ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ, ինչպես նաև՝ փրկարար հոգեբանը։Ժամանում են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային Ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Ալբերտ Հովհաննիսյանի գլխավորությամբ։ 

Օպերատիվորեն ժամանել են նաև Երևանի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։Փրկարարները, Քանաքեռ-Զեյթունի ոստիկանության բաժնի ծառայողներն ու Երևանի գնդի պարեկները բանակցություններ են վարում այդ կնոջ հետ, որպեսզի նա չդիմի այդ ծայրահեղ քայլին։ Ի վերջո՝ հաջողվում է, և կինը հրաժարվում է այդ քայլից։ 

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ կինը սպառնում էր, որ կկտրի իր երակները։ 

  • Կիսվել: