ուրբաթ, հունիս 12
12 / 6 / 2026
Արտակարգ դեպք Կոտայքի մարզում․ կայծակի հարվածից Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Հրազդանի վարչական տարածքում կամուրջը «պայթել» է․ մանրամասներ

Արտակարգ դեպք Կոտայքի մարզում․ կայծակի հարվածից Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Հրազդանի վարչական տարածքում կամուրջը «պայթել» է․ մանրամասներ

Այսօր՝ հունիսի 11-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 19։30-ի սահմաններում Իջևան-Սևան-Երևան ավտոճանապարհին կայծակի հարվածի հետևանքով կամրջի վրա պայթյուն է տեղի ունեցել։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պայթյունի հետևանքով վնասվել են «Mercedes Sprinter» մակնիշի և «Ford Transit» մակնիշի ավտոմեքենաներ և բարեբախտաբար տուժածներ չկան։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Կոտայքի մարզային փրկարարական վարչության Չարենցավանի հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Վահագն Կարապետյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտակ Ասատրյանի և գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի գլխավորությամբ։

Տարածքը պարեկները սահմանազատել են։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ կայծակի հարվածի հետևանքով պայթյուն է տեղի ունեցել և վնասվել են ինչպես ասվալտի շերտը, այնպես էլ մետաղական կոնստրուկացիաները, երկաթե արգելապատնեշները և բետոնե սալերը։ 

Դեպքի վայր է ժամանել նաև Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը, ում հանձնարարականով այս պահին ժամանում են համապատասխան մասնագետներ, որոպեսզի նորոգեն կամուրջը և այն դառնա երթևեկելի։

  • Կիսվել: