երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Արտակարգ դեպք՝ Գյումրիում. պարեկները սահմանազատել են «Ֆլորենս» ռեստորանային համալիրի տարածքը

Արտակարգ դեպք՝ Գյումրիում. պարեկները սահմանազատել են «Ֆլորենս» ռեստորանային համալիրի տարածքը

Այսօր` դեկտեմբերի 10-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ ժամը 12։00-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Շիրազի փողոցի թիվ 5/7 հասցեում գործող «Ֆլորենս» ռեստորանային համալիրի տանիքում ծուխ է նկատվում և հնարավոր է՝ կրակի բռնկումով։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը դեպքի վայր են ժամանել Գյումրու թիվ 48 հրշեջ փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է ռեստորանի օդափոխման համակարգում։ Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։ 

  • Կիսվել: