երեքշաբթի, ապրիլ 22
22 / 4 / 2025
Արտակարգ դեպք Գեղարքունիքի մարզում. քույրը փրկել է եղբոր կյանքը, իսկ նրանց հայրն օրեր առաջ էր վերջ տվել իր կյանքին

Արտակարգ դեպք Գեղարքունիքի մարզում. քույրը փրկել է եղբոր կյանքը, իսկ նրանց հայրն օրեր առաջ էր վերջ տվել իր կյանքին

Երեկ՝ նոյեմբերի 9-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 23:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության տարածքային բաժիններից մեկում տեղեկություններ են ստացվել որ իրենց սպասարկվող տարածքում գտնվող տանը տղամարդը փորձել է ինքնասպանություն գործել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության համայնքային ոստիկանության Գավառի ոստիկանության ծառայողները և ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի պարեկները։

Տեղում համայնքային ոստիկանները՝ բաժնի պետի տեղակալ Մանուկյանի գլխավորությամբ, և ՊԾ Գեղարքունիքի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի գլխավորությամբ, պարզել են, որ 37-ամյա Դ. Ն.-ն փորձել է իրենց տան բակի աստիճանից հակի թելով կախվելու միջոցով ինքնասպանություն գործել, սակայն քույրը նկատել է և փրկել նրա կյանքը։

Դեպքի փաստով ՀՀ Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ օրեր առաջ նրանց հայրը կախվելու միջոցով ինքնասպան էր եղել։

  • Կիսվել: