երեքշաբթի, մայիս 13
13 / 5 / 2025
Արտակարգ դեպք Գեղարքունիքի մարզում. Mercedes-ում առաջացած հրդեհը հրշեջներն ու քաղաքացիները մարել են. ժամանել են մարզի և տարածքի ոստիկանապետերը

Արտակարգ դեպք Գեղարքունիքի մարզում. Mercedes-ում առաջացած հրդեհը հրշեջներն ու քաղաքացիները մարել են. ժամանել են մարզի և տարածքի ոստիկանապետերը

Այսօր՝ նոյեմբերի 20-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում:   Ժամը 14:30-ի սահմաններում, Գեղահովիտ-Մարտունի ավտոճանապարհի 1-ին կմ-ում հրդեհ է բռնկվել Mercedes մակնիշի ավտոմեքենայում:  

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի մասին քաղաքացիները ահազանգել են Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն:   Դեպքի վայր է ժամանել ԱԻՆ ՓԾ թիվ 33 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:   Հրշեջները քաղաքացիների օգնությամբ մարել են ավտոմեքենայում առաջացած հրդեհը:  

Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան:   Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ Արթուր Մկրտչյանն ու ոստիկանության Մարտունու բաժնի պետ Ստեփան Հակոբյանը:  

Գ. Շամշյանի տեղեկություններով, ավտոմեքենայում վարորդը եղել է իր ընտանիքի հետ և մեքենան վարելու ընթացքում նկատել հրդեհը, որից հետո ահազանգել է 911:  

  • Կիսվել: