երկուշաբթի, հունիս 9
9 / 6 / 2025
Արտակարգ դեպք Երեւանում. քիչ առաջ ավտոմեքենայում հայտնաբերվել է հրազենային վնասվածքով տղամարդու դի

Արտակարգ դեպք Երեւանում. քիչ առաջ ավտոմեքենայում հայտնաբերվել է հրազենային վնասվածքով տղամարդու դի

Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արտաշատի խճուղում ավտոմեքենա կա, որի մեջ տղամարդու դի:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Կարեն Բունիաթյանի գլխավորությամբ: Տեղում ուժեղացված ծառայություն են կատարում ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երեւանի գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները, գումարտակի հրամանատար Ալբերտ Հովհաննիսյանի գլխավորությամբ, ովքեր սահմանզատել են տարածքը, որտեղ զննություն են կատարում Հայաստանի քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի քննիչները:

Mazda  մակնիշի ավտոմեքենայի մեջ հայտնաբերվել է Երեւան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի բնակիչ, 37-ամյա Վազգեն Ղ.-ի դին: Ավտոմեքենայում հայտնաբերվել է նաեւ ատրճանակ, որով ըստ նախնական տեղեկությունների, Վազգեն Ղ.-ն ինքնասպան է եղել:

Փաստի առթիվ Շենգավիթի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ: Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝  դիակի դատաբժշկական:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

  • Կիսվել: