Արտակարգ դեպք՝ Երևանում. մարզահամերգային համալիրի հարակից տարածքում հայտնաբերվել է մարդու գանգ
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հունիսի 6-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը Երևանի քաղաքապետարանի աշխատակիցները մարզահամերգային համալիրի հարակից տարածքում ծառատունկ իրականացնելու ժամանակ հայտնաբերել են մարդու գանգ։
Դեպքի փաստով նյութեր են նախապատրաստվում, հետաքննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։


