հինգշաբթի, հուլիս 23
23 / 7 / 2026
Արտակարգ դեպք․ Երևան-Մեղրի ավտոճանապարհին բեռնատար է այրվում

Արտակարգ դեպք․ Երևան-Մեղրի ավտոճանապարհին բեռնատար է այրվում

Մ-2, Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-հայ-իրանական սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ 367+850 նոր հիմնանորոգված ճանապարհահատվածում բեռնատար ավտոմեքենա է այրվում։ Այս մասին հայտնում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից։

Նշված հատվածը ժամանակավորապես երկկողմանի փակ է։ Կատարվում են հրդեհաշիջման աշխատանքներ։

  • Կիսվել: