կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Արտակարգ դեպք Երեանում անհայտ պատճառով «պայթել է» թիվ 36 երթուղու ապակին

Արտակարգ դեպք Երեանում անհայտ պատճառով «պայթել է» թիվ 36 երթուղու ապակին

Ընթրցողը խմբագրություն է զանգահարել եւ տեղեկացրել, որ այսօր արտակարգ դեպքի է տեղ ունեցել 36 համարի երթուղին սպասարկող ավտոբուսում եւ տրամադրել է լուսանկարներ, գրում է news.am-ը:

36 համարի երթուղին սպասակող «Ման» մակնիշի ավտոբուսի ապակին հանկարծակի «պայթել» է: Պայթյունի ուժեղ ձայն է լսվել, որից հետո ուղեւորները հայտնաբերել են ներսիցփշուրների վերածված ապակին:

Ուղեւորնեը վախեցել են, սակայն վարորդը չի կարողացել բացատրել, թե ինչ է կատարվել եւ շարունակել է ճանապարհը:

Ուղեւորները կատարված հետ կապված տարբեր վարկածներ են քննարկել՝ քարով հարվածելուց մինչեւ օդամղիչ ատրճանակի կրակոց:

ԱԻՆ-ը այս առնչությամբ որեւէ մեկնաբանություն դեռ չի տվել:

 

  • Կիսվել: