երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Արսենալը խոշոր հաշվով հաղթեց Չելսիին և միանձնյա գլխավորեց մրցաշարային աղյուսակը

Արսենալը խոշոր հաշվով հաղթեց Չելսիին և միանձնյա գլխավորեց մրցաշարային աղյուսակը

Անգլիայի Պրեմիեր լիգայի 29-րդ տուրի շրջանակում այսօր կայացավ «Արսենալ»-«Չելսի» լոնդոնյան դերբին։ Հանդիպումն ավարտվեց տանտերերի խոշոր հաշվով հաղթանակով՝ 5-0։

Արդեն չորրորդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց Լեանդրո Տրուսարդը՝ խփելով իր 10-րդ գոլն այս մրցաշրջանում։ Երկրորդ խաղակեսում դուբլ ձևակերպեցին Կայ Հավերցն ու Բեն Ուայթը։

 

«Արսենալն» այս խաղից հետո վաստակել է 77 միավոր և միանձնյա գլխավորեց մրցաշարային աղյուսակը։ Երկրորդ տեղում ընթացող «Լիվերպուլն» ունի 74 միավոր և մեկ խաղ պակաս է անցկացրել։ «Մանչեսթեր Սիթին» լոնդոնյան թիմի համեմատ երկու խաղ է պակաս անցկացրել և 73 միավորով երրորդն է։

«Չելսին» 47 միավոր ունի իր ակտիվում և 9-րդն է։

  • Կիսվել: