երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Արսեն Թորոսյանը կոչ է անում պատասխանատվության կանչել նաև խոցելի ընտանիքների և խավերի հետ աշխատանքի իրականացող  պետական պատկան մարմիններին

Արսեն Թորոսյանը կոչ է անում պատասխանատվության կանչել նաև խոցելի ընտանիքների և խավերի հետ աշխատանքի իրականացող պետական պատկան մարմիններին

Ազգային Ժողովի իշխող ՔՊ ֆրակցիայի պատգամավոր Արսեն Թորոսյանը կոչ է անում պատասխանատվության կանչել այն պետական պատկան մարմիններին, որոնց լիազորությունների մեջ է մտնում խոցելի ընտանիքների և խավերի հետ աշխատանքի իրականացումը։ Անդրադառնալով համացանցում տարածված մոր կողմից անչափահաս աղջկան բռնության ենթարկելու տեսարաններով տեսանյութին՝ Թորոսյանը գրել է.

«Քանի որ ՆԳՆ-ն արդեն տեղեկացրեց, որ գտել է բռնարարին, ուզում եմ հատուկ և նորից շեշտել, որ բացի բռնարարի նկատմամբ պատասխանատվությունից, բոլորս պետք է պահանջենք այլ պատասխանատու պաշտոնյաների և միգուցե ոչ պաշտոնյաների նկատմամբ օրենքով սահմանված պատասխանատվության գործադրում, քանի որ տեղեկություններ կան, որ այս ընտանիքը արդեն իսկ խոցելի է եղել հենց ընտանեկան բռնության տեսանկյունից և մի շարք պետական և համայնքային ինստիտուտներ հատկապես այս դեպքում հստակ անելիքներ ունեին։
 
Չեմ ուզում մատնանշել այդ «անելիք ունեցող» ինստիտուտների անվանումները, որպեսզի չթիրախավորեմ նրանց, բայց ցավով պետք է նշեմ, որ հաճախ են դեպքերը, երբ այդ գերատեսչություններում աշխատող պաշտոնյաները իրենք են առաջնորդվում այսպես կոչված «գողական» ու «քյարթու» բարքերով, որոնց համաձայն չի կարելի «քիթը խոթել» այլոց ընտանիքներ, չի կարելի «գործ տալ» և այլն։
 
Անհամբեր սպասելու եմ հենց այս մասով քննությանը և համապատասխան խափանման միջոցների ընտրությանը»։

  • Կիսվել: