հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Արսեն Թորոսյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի իր գործընկերոջ հետ

Արսեն Թորոսյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի իր գործընկերոջ հետ

 Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի Oկուպացված տարածքներից ներքին տեղահանված անձանց, աշխատանքի, առողջապահության և սոցիալական հարցերի նախարար Եկատերին Տիկարաձեի հետ: Այս մասին InfoPort.am-ին հայտնեցին ՀՀ առողջապահության նախարարությունից:

Գործընկերները քննարկել են երկկողմ համագործակցության հարցեր, մասնավորապես` վերջին շրջանում տարածում գտած նոր կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարի ազգային և միջազգային բնույթի միջոցառումները:

Կողմերը պատրաստակամություն են հայտնել ապահովելու փոխտեղեկատվություն, համագործակցելու հակահամաճարակային անվտանգությունն ապահովելու ուղղությամբ:

Նախարար Թորոսյանն իր գործընկերոջը հրավիրել է այցելել Հայաստան: Վերջինս դրական է արձագանքել առաջարկին:

  • Կիսվել: