կիրակի, օգոստոս 30
30 / 8 / 2026
Կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարի միամսյակն ավարտվում է, սակայն այս ուղղությամբ աշխատանքները չեն ավարտվում. Ավանեսյան

Կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարի միամսյակն ավարտվում է, սակայն այս ուղղությամբ աշխատանքները չեն ավարտվում. Ավանեսյան

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը մասնակցել է «Կրթություն, հանրային առողջություն, սոցիալական ապահովվածություն» խորագիրը կրող պանելային հանդիպմանը:

Նախարարն անդրադարձել է առողջապահության ոլորտում մեկնարկած բարեփոխումներին և այդ ծրագրերում Սփյուռքի ներգրավվածությանն ու դերակատարությանը: Մասնավորապես ներկայացվել են հոգեկան առողջության ծառայությունների բարելավման ուղղությամբ տարվող աշխատանքները, Առողջության համապարփակ ապահովագրական համակարգի ներդրմանն ուղղված հարցերը, տարեցտարի աճող պետական հատկացումների համատեքստում անելիքները:
Ամսվա խորհրդին համահունչ` Անահիտ Ավանեսյանը խոսել է նաև կրծքագեղձի քաղցկեղի վաղ հայտնաբերման կարևորությունից՝ ընդգծելով, որ հոկտեմբերյան միամսյակն ավարտվում է, սական չեն ավարտվում այս ուղղությամբ տարվող աշխատանքները:

 

 
 
 
 
 
 

  • Կիսվել: