երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Հայաստանում H1N1 հիվանդության մեկ դեպք է հայտնաբերվել. նախարարը կոչ է անում պատվաստվել

Հայաստանում H1N1 հիվանդության մեկ դեպք է հայտնաբերվել. նախարարը կոչ է անում պատվաստվել

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հորդորեց քաղաքացիներին պատվաստվել գրիպի դեմ:

«Այս ենթաշտամները բավական ագրեսիվ են, քրոնիկ հիվանդություններով մարդկանց ու մանկահասակ երեխաների համար կարող են շատ ծանր հետևանքներ ունենալ: Եվս մեկ անգամ հորդորում եմ, խրախուսում եմ, որ մարդիկ դիմեն պոլիկլինիկա` պատվաստվելու գրիպի դեմ:

Կարևոր է, որ այս աշնանային ընթացքում, երբ սեզոնը դեռ նոր է մեկնարկում, ունենանք պաշտպանության շերտ»,- ասաց նախարարը: 

 Անահիտ Ավանեսյանը մանրամասներ է հայտնել Հայաստանում H1N1 հիվանդությամբ վարակվածության մասին։ Ըստ Ավանեսյանի, այս պահին ունենք 1 պացիենտ. «Նրա առողջական վիճակը բավարար է, ստանում է անհրաժեշտ բուժօգնությունը։ Բայց մենք պետք է շատ աչալուրջ լինենք, որովհետև գրիպի այս ենթաշտամերը բավական ագրեսիվ են, և քրոնիկ հիվանդություններով, նաև մանկահասակ երեխաների համար կարող են շատ ծանր հետևանքներ ունենալ»։

Հիշեցնենք՝ գրիպի դեմ պատվաստումն անվճար է:

  • Կիսվել: