կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Առողջապահության նախարարության և Պարենի համաշխարհային ծրագրի համագործակցության օրակարգում առողջ սնունդն է

Առողջապահության նախարարության և Պարենի համաշխարհային ծրագրի համագործակցության օրակարգում առողջ սնունդն է

Առողջապահության նախարարությունից հայտնում են՝ նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանն ընդունել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ) Մերձավոր Արևելքի, Հյուսիսային Աֆրիկայի և Արևելյան Եվրոպայի տարածաշրջանային տնօրենի տեղակալ Քեյթ Նյութոնին: 
 
Քննարկվել է համագործակցության արդյունքներին և հաջորդ փուլում` ՊՀԾ ռազմավարական պլանին:
Լենա Նանուշյանը ներկայացրել է հանրային առողջապահության ոլորտում ԱՆ նպատակները` շեշտելով կանխարգելիչ ծրագրերն ընդլայնելու անհրաժեշտությունը:
 
Անդրադարձ է եղել ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցմանը և կանխարգելմանն ուղղված աշխատանքներին:
Փոխադարձ կարևորվել է առողջ ապրելակերպի ընտրությանն ուղղված արշավների իրականացումը հանրապետության ամբողջ տարածքում՝ ՊՀԾ աջակցությամբ:
 
Քեյթ Նյութոնն ընդգծել է հաջորդիվ բնակչության առողջ սնուցման ուղղությամբ համատեղ կայուն ծրագրերի ներդրումը:
 
Նախարարի տեղակալը բարձր է գնահատել ծրագրի աջակցությունը` նշելով, որ գերատեսչությունը բաց է բնակչության առողջ սնուցմանը, ֆիզիկական ակտիվության խթանմանն ուղղված նախաձեռնությունների համար:

  • Կիսվել: