շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Առողջապահության 2024 թվականի բյուջեն 2018-ի համեմատ կրկնապատկվել է. ԱՆ

Առողջապահության 2024 թվականի բյուջեն 2018-ի համեմատ կրկնապատկվել է. ԱՆ

Առողջապահության 2024 թվականի բյուջեն կազմում է 168,0 մլրդ դրամ, 2023թվականի հաստատված բյուջեի համեմատ աճը կազմում է 14%, ընդ որում` ընթացիկ ծախսերը` 156,2 մլրդ, ավելացել է 18,1 %-ով: Այս մասին հայտնում են Առողջապահության նախարարությունից:
 
2024 թվականի բյուջեն 2018-ի համեմատ կրկնապատկվել է:
 
Ոլորտի գործունեության բարելավման և զարգացման քաղաքականության հիմքում դրվելու են ծառայությունների մատչելիությունը և հասանելիությունը, բժշկական օգնության որակի ապահովումը, մարզային համաչափ զարգացման, առողջապահական ծառայություններ ստանալիս ֆինանսական պաշտպանվածության սկզբունքը:
 
Բյուջեի երեք հիմնական ուղղությունների վերաբերյալ մանրամասներն այստեղ` https://moh.am/#1/7058

  • Կիսվել: