կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Կարմրուկով հիվանդ անձը կարող է վարակել չպատվաստված անձանց, անգամ եթե ապրում են նույն շենքի տարբեր հարկերում

Կարմրուկով հիվանդ անձը կարող է վարակել չպատվաստված անձանց, անգամ եթե ապրում են նույն շենքի տարբեր հարկերում

Կարմրուկով հիվանդ անձը կարող է վարակել չպատվաստված անձանց, անգամ եթե ապրում են նույն շենքի տարբեր հարկերում և շփում չունեն միմյանց հետ, տեղեկացնում է Առողջապահության նախարարությունը:
 
Ամբողջ աշխարհում շարունակում է գրանցվել կարմրուկի դեպքերի աճ, ինչը պայմանավորված է կարմրուկով չպատվաստված երեխաների թվի շարունակական աճով:
 
Կարմրուկը խիստ վարակիչ է և արագ տարածվում է չպատվաստված կամ թերի պատվաստված անձանց շրջանում:
 
Հայաստանում պատվաստումների ազգային օրացույցով կարմրուկի դեմ պատվաստումները կատարվում են 2 դեղաչափով՝ նախատեսված 1 և 4-6 տարեկան երեխաների համար:
 
Կարմրուկի դեմ պատվաստումներ չստացած երեխաների ծնողներին հորդորում ենք դիմել պոլիկլինիկա և պատվաստել երեխաներին:
 
Հաշվի առնելով աշխարհում կարմրուկով պայմանավորված համաճարակային իրավիճակը` ճամփորդելուց առաջ պատվաստվե՛ք կարմրուկի դեմ:

  • Կիսվել: