armenia.travel կայքում գործարկվող արհեստական բանականության գործիքը հետաքրքրել է իսպանացի գործընկերներին
Fitur 2026 միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսի շրջանակում հայկական տաղավար է այցելել Իսպանիայում ՀՀ դեսպան Սոս Ավետիսյանը։
Այցին հաջորդել է ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանի և Սոս Ավետիսյանի հանդիպումը Իսպանիայի Թագավորության զբոսաշրջության պետքարտուղար Ռոսարիո Սանչես Գրաուի հետ։ Քննարկվել են երկու երկրների զբոսաշրջային գերատեսչությունների հետագա համագործակցության հնարավորությունները, ուղիղ չվերթների զարգացումը, ինչպես նաև նախատեսվել է հեռակա հանդիպում երկու կողմերի զբոսաշրջային օպերատորների միջև։
Աշխատանքի ընթացքում առանձնահատուկ ուշադրության է արժանացել armenia.travel կայքում գործարկվող՝ արհեստական բանականության գործիքը, որը մեծ հետաքրքրություն առաջացրեց Իսպանական կողմի մոտ։ Նրանք ևս պատրաստակամություն հայտնեցին այն կիրառել Իսպանիայի զբոսաշրջային կայքում։


