Արմեն Սարգսյանը ընտանեկան լուսանկարներ է հրապարակել
ՀՀ նախագահի աշխատակազմի ֆեյսբուքյան էջում հրապարակվել են Արմեն Սարգսյանի ընտանեկան լուսանկարները:
«Յուրաքանչյուր ընտանիքի մեջ մեր վաղվա օրն է, մեր ապագան, Հայրենիքի ապագան:
Թող 2020 թվականը լինի նոր ձեռքբերումների և հաղթանակների տարի: Թող խաղաղությունը և հաջողությունն ուղեկցեն մեր երկրին, Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին, մեր ժողովրդին Հայաստանում, Արցախում և Սփյուռքում, մեր ընտանիքներին, մեզնից յուրաքանչյուրին»,-մակագրվել են լուսանկարները: