չորեքշաբթի, հուլիս 22
22 / 7 / 2026
Արմեն Սարգսյանը շնորհավորել է բանաստեղծ Հենրիկ Էդոյանին ծննդյան 80-ամյակի առթիվ

Արմեն Սարգսյանը շնորհավորել է բանաստեղծ Հենրիկ Էդոյանին ծննդյան 80-ամյակի առթիվ

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը բանաստեղծ, գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հենրիկ Էդոյանին՝ ծննդյան 80-ամյակի առթիվ, մաղթել նրան առողջություն, ստեղծագործական եռանդ և ավյուն: Այդ մասին նշվում է նախագահ Արմեն Սարգսյանի ուղերձում:  

 

«Հանարապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է բանաստեղծ, գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հենրիկ Էդոյանին Հարգելի պարոն Էդոյան, Շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 80-ամյակի առթիվ։ Ժամանակի և իրականության ինքնատիպ ընկալումը Ձեր մտածողության ու ստեղծագործության առանցքն են, ինչի շնորհիվ գրական ու գրականագիտական Ձեր հետքն աչքի է ընկնում յուրօրինակությամբ։ Այն մնայուն է արդեն մի քանի տասնամյակ՝ որպես պոեզիա հավերժի և գեղեցիկի մասին, որպես գիտամանկավարժական բեղմնավոր գործունեություն։ 

Մաղթում եմ Ձեզ առողջություն, ստեղծագործական եռանդ ու ավյուն»,-նշված է ուղերձում:

  • Կիսվել: