հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Արմեն Սարգսյանը հանդիպել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ (տեսանյութ)

Արմեն Սարգսյանը հանդիպել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ (տեսանյութ)

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից:

Հանրապետության նախագահը և Վեհափառ Հայրապետը խոսել են երկրում ստեղծված իրավիճակի և դրա հաղթահարման ուղիների վերաբերյալ:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը վերաբերող վերջին եռակողմ հայտարարությանը: Նշվել է, որ այն լուրջ անհանգստություն է առաջ բերել մեր ժողովրդի մեջ: Այս համատեքստում կարևորվել է կայունության պահպանումը երկրում:

  • Կիսվել: