ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Արմավիրի մարզում վարորդը Opel-ով գլխիվայր հայտնվել է դաշտում. կա վիրավոր

Արմավիրի մարզում վարորդը Opel-ով գլխիվայր հայտնվել է դաշտում. կա վիրավոր

Այսօր՝ փետրվարի 19-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 16:00-ի սահմաններում, Արմավիրի մարզի բնակիչ, 53-ամյա Վանուշ Կ.-ն՝ իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով, Դալարիկ-Մյասնիկյան ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել դաշտում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ուղևոր, Արմավիրի մարզի բնակիչ, 38-ամյա Ժ.Ս.-ն, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմավիր» բժշկական կենտրոն: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Մառլեն Սարգսյանի գլխավորությամբ:

Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Նարեկ Պետրոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: 

  • Կիսվել: