հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Արմավիրի մարզի Այգեվան գյուղի մանկապարտեզն ամբողջովին հավասարեցվել է հողին. ոստիկանությունը պարզում է՝ ո՞ւր է կորել մանկապարտեզի ողջ գույքը

Արմավիրի մարզի Այգեվան գյուղի մանկապարտեզն ամբողջովին հավասարեցվել է հողին. ոստիկանությունը պարզում է՝ ո՞ւր է կորել մանկապարտեզի ողջ գույքը

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝  ոստիկանության Արմավիրի բաժնի հետաքննական բաժանմունքի ավագ հետաքննիչ  Խոշբեկյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ՝ հունվարի 29-ին, ոստիկանության Արմավիրի մարզային վարչությունում ստացված օպերատիվ տեղեկությունների փաստով:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մարզային ոստիկանություն  օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ  Արմավիրի մարզի Այգեվան գյուղի  ԽՍՀՄ տարիներից կառուցված,  սակայն չշահագործվող մանկապարտեզը քանդում են և «շինմատերիալը»   անհայտ անձը կամ անձինք տեղափոխում են ինչ-որ տեղ:

Տեղում ոստիկանները կասեցրել են ամբողջովին քանդված մանկապարտեզի շինության քարերը տեղափոխելու գործընթացը: Ոստիկանությունը պարզում է նաև,  թե ում հանձնարարականով է քանդված մանկապարտեզի «շինմատերիալը»  տեղափոխվում  ինչ-որ անհայտ տեղ:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մանկապարտեզը քանդում է նախկին գյուղապետը, քանի որ  գյուղում կառուցելու են նոր մանկապարտեզ, սակայն  ոստիկանությունը ճշտում է նաև, թե մանկապարտեզի մեջ եղած գույքը ով կամ ովքեր են տարել և որտեղ է պահվում այն:  Կա վարկած, որ հնարավոր է՝ գույքը գողացել են:

  • Կիսվել: