հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Արմավիրի մարզի Արգինա բնակավայրում առաջին մոդուլային դպրոցը հանձնվել է շահագործման

Արմավիրի մարզի Արգինա բնակավայրում առաջին մոդուլային դպրոցը հանձնվել է շահագործման

Արմավիրի մարզում առաջին մոդուլային դպրոցն Արգինայում հանձնվեց շահագործման։ Մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանն այսօր ներկա է գտնվել ՀՀ Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի Արգինա բնակավայրի միջնակարգ մոդուլային դպրոցի բացման արարողությանը, որին մասնակցել են Արմավիրի թեմի առաջնորդ Տեր Սիոն արքեպիսկոպոս Ադամյանը, Բաղրամյան համայնքի ղեկավար Շանթ Առաքելյանը, կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Սոնյա Բուդաղյանը, տեղական ինքնակառավարման մարմինների, կրթության ոլորտի ներկայացուցիչներ, կրթօջախի տարբեր տարիների մանկավարժներ ու շրջանավարտներ:

Մոդուլային դպրոցը կառուցվել է ԿԳՄՍ նախարարության 2022 թվականի «Փոքրաքանակ երեխաներով համալրված հանրակրթական դպրոցների մոդուլային շենքերի կառուցում» ծրագրի շրջանակում։

Դպրոցը կառուցելիս հաշվի է առնվել այն, որ դպրոցը բնակավայրում միակն է, դրանում սովորում են մինչև 100 աշակերտ:

  • Կիսվել: