ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Արմավիրի Կարմիր կամրջի վրա ճակատ ճակատի բախվել են Mercedes-ն ու Лада-ն․ վիրավորների մեջ կան երեխաներ

Արմավիրի Կարմիր կամրջի վրա ճակատ ճակատի բախվել են Mercedes-ն ու Лада-ն․ վիրավորների մեջ կան երեխաներ

Այսօր՝ սեպտեմբերի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 00։20-ի սահմաններում Արմավիր քաղաքի «Կարմիր կամուրջ» կոչվող կամրջի վրա ճակատ ճակատի բախվել են Արմավիրի մարզի բնակիչներ 25-ամյա Խաչիկ Նազարյանի վարած Opel մակնիշի և 24-ամյա Արտյոմ Խաչատրյանի վարած ВАЗ2114 մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ա․ Խաչատրյանը, նրա ուղևորներ Արմավիրի մարզի բնակիչներ 67-ամյա Համեստ Բարսեղյանը, 12-ամյա Նարեկ Ս․-ն և 8-ամյա Մարինե Գ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմավիր» բժշկական կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ Արթուր Բդոյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Հովհաննես Արիստակեսյանն ու Ոստիկանության Արմավիրի բաժնի պետ Վոլոդյա Գևորգյանը։Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Մառլեն Սարգսյանի, դասակի հրամանատար Արտակ Հակոբյանի գլխավորությամբ։

Վթարի մասին ՃՈ 177 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արայիկ Վերդյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ մարզային քննչական վարչության պետ Սամվել Սիմոնյանի և օրվա խատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։Վթարի փաստով Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են Ոստիկանության Արմավիրի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

  • Կիսվել: