ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Արմավիր քաղաքում ավտոմեքենա է այրվել

Արմավիր քաղաքում ավտոմեքենա է այրվել

Հունիսի 9-ին՝ ժամը 11։26-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիր քաղաքի Նալբանդյան փողոցում ավտոմեքենա է այրվում:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Նալբանդյան փողոցի տներից մեկի մոտ կայանած Opel Zafira ավտոմեքենայում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 11։39-ին, մարվել՝ 11։51-ին: Այրվել է ավտոմեքենան։

  • Կիսվել: