երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Արմավիր քաղաքի հրապարակում քաղաքացին փորձել է ինքնահրկիզվել

Արմավիր քաղաքի հրապարակում քաղաքացին փորձել է ինքնահրկիզվել

Սեպտեմբերի 6-ին, ժամը 09։17-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի հրապարակում քաղաքացին սպառնում է ինքնահրկիզվել։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարների և ոստիկանության աշխատակիցների համատեղ ուժերով կանխվել է Շ․ Շ․-ի ինքնահրկիզման փորձը. վերջինս տեղափոխվել է ոստիկանության Արմավիրի բաժին։

  • Կիսվել: