Արման Խոջոյանը ներկայացրել է պարենային անվտանգության և կայուն պարենային համակարգեր ունենալու մարտահրավերները
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանի գլխավորությամբ կայացել է պարենային անվտանգություն և պարենային կայուն համակարգեր թեմայով միջազգային կառույցների ղեկավար կազմի հետ հանդիպումը:
Արման Խոջոյանը հանդես է եկել ողջույնի խոսքով, որից հետո ներկայացրել է
պարենային անվտանգության, ինչպես նաև կայուն պարենային համակարգեր ունենալու
մարտահրավերները, տեսլականը և առաջիկայում հնարավոր անհրաժեշտ քայլերը:
Նա նաև անդրադարձել է նախորդ մի քանի տարիների ընթացքում առաջացած համաշխարհային պարենային անվտանգության բազմաթիվ խնդիրներին՝ մասնավորպես շեշտը դնելով մատակարարման շղթայի խաթարումների, պարենային ապրանքների գների բարձրացման, ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակի վրա։


